Մայիսի 15-ը ընտանիքի

 միջազգային   օրն է
 
 
    ԵՎ Աստված ստեղծեց մարդը Իր պատկերովը. Աստծոյ պատկերովը ստեղծեց նրան, արու և էգ ստեղծեց նրան: Եվ Աստված օրհնեց նրանց, և Աստված ասաց նրանց. Աճեցեք և շատացեք, և լցրեք երկիրը

                                                                                                                                                                                                                                                                                    Ծննդոց 1:27,28



    1989 թ. Միացյալ ազգերի կազմակերպության  Գլխավոր ասամբլեան ընդունեց որոշում 1994 թվականը  «Ընտանիքի միջազգային տարի» հռչակելու մասին: Կարևորելով ընտանիքի դերը հասարակության ձևավորման, առողջ ապրելակերպի հաստատման, աշխարհի տարբեր երկրների հասարակության ուշադրությունը ընտանիքների բազմազան հիմնախնդիրների վրա սևեռելու անհրաժեշտությունը` ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 1993թ. սեպտեմբերի 20-ի որոշմամբ,  1994   թվականից սկսած մայիսի 15-ը հռչակվեց «Ընտանիքի միջազգային օր»: ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար  Կոֆի Անանը Գլխավոր ասամբլեայի որոշումը ընթերցելուց հետո ասաց. «Եթե այսօր աշխարհի  որևէ անկյունում  ոտնահարվում են թեկուզ մեկ ընտանիքի հիմնարար  իրավունքները, ապա դրանով վտանգվում է ողջ մարդկության` համաշխարհային ընտանիքի բոլոր  անդամների իրավունքներն ու միասնությունը»:  
     Ընտանիքից  է  սկիզբ  առնում  մարդկային կյանքը, որտեղ և ձևավորվում է մարդը որպես  անհատ և քաղաքացի:
     Ընտանիքն այն նվերն է,  որն Աստված տվեց Ադամին արարչագործությունից հետո, Աստծո առաջին պարգևը մարդուն, առաջին բանը, որ ստեղծեց Աստված մարդուն արարելուց հետո:

     Քրիստոնեական ընտանիքն աղբյուր է սիրո, հարգանքի, միասնության, համերաշխության և խաղաղության, այն ամենի, ինչի վրա կառուցված է ողջ քաղաքակրթությունը, ողջ քաղաքակիրթ աշխարհը, առանց որի չի կարող գոյատևել մարդը: Ընտանիքների բարեկեցությամբ է բնորոշվում տվյալ երկրի զարգացման աստիճանը:     
     Մեզ` հայերիս համար, ընտանիքը, հիրավի, սրբություն է, որն իր մեջ ամփոփում ու խտացնում է սիրո, փոխադարձ հարգանքի, արժանապատվության, նվիրվածության, բերկրանքի, մայրության,  Մայր Հայրենիքի ու վսեմ այլ հասկացությունների զգացումներն ու ավանդույթները:
     Ցավոք վերջին  երկու տասնամյակի ընթացքում հայ ընտանիքներն անդառնալի կորուստներ կրեցին, երկրաշարժ, պատերազմ, շրջափակում, ցուրտ ու մութ տարիներ, արտագաղթ, սանձարձակ բարքեր, մարմնավաճառություն, նեգատիվ այլ երևույթներ և, որ ամենացավալին է` հոգևոր ճգնաժամ և ընտանիքների համատարած քայքայում:
     Ստեղծված իրավիճակում, անշուշտ, ընտանիքին նվիրված և միջազգայնորեն ընդունված տոնակատարությունն անփոխարինելի միջոց կարող է դառնալ հայ քրիստոնյա ընտանիքի հիմքերն ամրապնդելու բարի ավանդույթներն ու սովորույթները վերահաստատելու և մեր ժողովրդի վարկն արտերկրում բարձր պահելու գործում:
     

 
Баннер