ՀՀ  Ազգային ժողովի նախագահ Հովիկ  Աբրահամյանը, մայրության և գեղեցկության տոնի առթիվ ապրիլի 7-ին, շնորհավորելով և բարեմաղթանքներ հղելով կանանց և աղջիկներին, տեղեկացրեց, որ, կարևորելով ընտանիքի դերը, պատրաստվում է հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ` հանրապետության տոնական օրերը ևս մեկով` «Ընտանիքի օր»-ով, համալրելու իր մտադրության մասին:

Ազգային ժողովի նախագահը պատգամավորներին առաջարկեց նաև միանալ իր օրենսդրական նախաձեռնությանը:

 «Նոյ-ֆիրմա» ԱԿ-ի և www.christianfamily.am կայքի աշխատակիցները ողջունում են ՀՀ Ազգային ժողովի Մեծարգո նախագահ պարոն Հովիկ Աբրահամյանի այս կարևոր և հրաշալի նախաձեռնությունը:     

 

 

ՀՀ Ազգային ժողովի Մեծարգո՛ նախագահ Հովիկ Աբրահամյան,

 

 «Նոյ-Ֆիրմա» ԱԿ-ի, www.christianfamily.am  կայքի աշխատակիցների և իմ անունից շնորհավորում եմ Ձեզ «Ընտանիքի միջազգային օրվա» կապակցությամբ, ցանկանում քաջառողջություն, ընտանեկան երջանկություն, նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ աշխատանքում:

 

 Հարգանքներով`  Գ. Սարգսյան
 
 
Баннер